Հանրապետականներն ընտրական պրոցեսների մասին դեսպանի հայտարարություններից հետևություններ կանեն
ՔաղաքականՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին հայտարել էր, որ ՀՀ-ում ընտրությունները դեպի վատն են գնում եւ որ ԿԸՀ կազմը հարկավոր է փոխել: Թեմայի շուրջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց. «Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը մյուսների համեմատ չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այդպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի։ Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և մեր քաղաքական խնդիրներին միջամտել» - ասաց նա՝ հավելելով, որ ընտրական պրոցեսների մասին դեսպանի հայտարարություններից հետևություններ կանեն, բայց Սվիտալսկու հայտարարություններից կարելի էր հանգել եզրակացության, որ կար ցանկություն ՀՀ ներքին գործերին միջամտելու: