Մոսկվայում հայը բռնվել է ոստիկանին շանտաժի ենթարկելու համար
ՀասարակությունԱնցած աշնանը Մոսկվայի կենտրոնում ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտում կատարած 32-ամյա Սուրեն Վանեցյանը տեսուչին աղաչել է իրեն բաց թողնել, իսկ հետո նրան շանտաժի է ենթարկել կաշառք վերցնելու գործով, հայտնում է Mash-ը:
Սուրեն Վանեցյանը BMW-ի ղեկին քաղաքում սլանալիս հանդիպակաց ուղեգոտով է երթեւեկել: Պարեկները խախտողին կանգնեցրել են եւ սկսել արձանագրություն կազմել: Սակայն երկար համոզելուց հետո տեսուչը համաձայնվել է Վանեցյանին «խաղաղ» եւ 10 հազար ռուբլու նախազգուշացմամբ բաց թողնել: Պարզվել է, որ նա այս ամենը տեսանկարել է եւ ավելի ուշ ոստիկանին սպառնացել այն հրապարակել, եթե իրեն 2 մլն ռուբլի չվճարի:
Շանտաժիստի ճնշման ներքո տեսուչը հավաքել է անհրաժեշտ գումարը: Սակայն Վանեցյանը չի հանդարտվել եւ որոշել է լուռ մնալու դրույքը բարձրացնել մինչեւ 12 մլն ռուբլու: Հասկանալով, որ նման գումարն ուժերից վեր է` տեսուչը ամեն ինչ խոստովանել է ղեկավարությանը: Նա ծառայությունից հեռացվել է, իսկ Սուրեն Վանեցյանը ձերբակալվել է շորթման համար: