Բրյուսելում կխստացնեն կայարանների ու մետրոյի վերահսկողությունը
ՄիջազգայինԲելգիայի իշխանություններն ահաբեկչությունից հետո որոշել են մեծացնել Բրյուսելի կայարաններում ու մետրոյում անվտանգության աշխատակիցների ներկայությունը։ Այս մասին ասվում է Բելգիայի Ճգնաժամային կենտրոնի Twitter-ի էջում։
«Բրյուսել. Անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։ Մեծացել է կայարաններում եւ մետրոյում անվտանգության աշխատակիցների ներկայությունը»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հասարակական միջոցառումները չեն չեղարկվի։ Պարզապես պարտադիր նախապայման կլինի զգոնությունը։