Մուրմանսկում ձյուն է տեղացել
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզում ձյուն է տեղացել, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Կոլսկի թերակղզի ձյունը բերել է Արխանգելսկից եկող արկտիկական ցիկլոնը, նշվում է, որ այստեղ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև +1 աստիճան:
Առաջիկա օրերին նույնպես Մուրմանսկում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, անձրևներ, թաց ձյուն, քամի:
Այս ամենի հետ կապված՝ դժվար իրավիճակում են հայտնվել Մուրմանսկի բնակիչները, որոնք բողոքում են բնակարաններում տիրող ցրտից, իսկ կենտրոնական ջեռուցումը վաղուց անջատված է:
Բացի այդ, որոշ բնակարաններում չկա նաև տաք ջուր՝ պլանային նորոգման պատճառով: