Բրյուսելի կայարանում սպանված ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի Ուսամա Ժ-ն Էր
ՄիջազգայինԲրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի Է, որը մշտապես բնակվում Էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել Է մենակ: Ինչպես հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Բրյուսելի դատախազության ներկայացուցիչը, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Ահաբեկչի ինքնությունը պարզված Է: Նրան կոչում են Ուսամա Ժ.: Նա ծնվել Է 1981 թվականին եւ բնակվում Է Մոլենբեկ կոմունայում»,-հայտնել Է դատախազությունը: «Նա գործել Է մենակ եւ մահապարտի գոտի չի ունեցել»,-հավելել Է դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով ահաբեկիչը ռումբը գործի Է դրել անվավոր պայուսակում, բայց այն չի գործել: Նա հայտնի Էր ոստիկանությանը, բայց ոչ ահաբեկչության հետ կապված գործերով: «Հանցագործը, անտարակույս, ցանկանում Էր ավելի մեծ վնաս հասցնել»,-նշել Է դատախազության ներկայացուցիչը: «Զինվորականները արագ են հակազդել եւ հաջողությամբ չեզոքացրել ահաբեկչին»,-ասել Է նա:
Դատախազությունը նաեւ հաստատել Է խուզարկությունների անցկացումը Մոլենբեկում ահաբեկչի բնակարանում:
Պայթյունը տեղի Է ունեցել հունիսի 20-ին Բրյուսելի Կենտրոնական կայարանի դրամարկղների մոտ: Անհայտ մեկը, «Ալլահ Աքբար» գոչելով, գործի Է դրել պայթուցիկ սարքը: Այն շատ փոքր հզորության Է եղել, բայց միջադեպի վայրը ծածկվել Է ծխով: Հանցագործը փորձել Է փախչել, բայց գնդակահարվել Է զինվորական պարեկախմբի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: