Թուրք զինվորներին մատակարարվել է թափելու ենթակա սնունդ. սնունդ մատակարարող ընկերության ղեկավարը ձերբակալվել է
ՄիջազգայինԹուրքիայում ձերբակալվել է զինծառայողներին սնունդ մատակարարող ընկերություններից մեկի ղեկավարը, այս մասին հայտնում է diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր: Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկն էլ պատմել է, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:
Նախօրեին սնունդ մատակարարող ընկերության աշխատակիցներից մեկը վկայություն է տվել և հայտնել, որ զինվորներին է մատակարարվել թափելու ենթակա սնունդ, որին իրենք անգամ չեն դիպչում:
Գործի շրջանակում ձերբակալվել էր 40 մարդ:
Միևնույն ժամանակ, Թուրքական բժշկական ասոցիացիան, կատարվածի վերաբերյալ հատուկ հայտարարություն տարածելով, նշել է, որ այս զինվորների պատշաճ բուժօգնություն չստանալն ու հիվանդանոցներին կից սննդի վերահսկման կենտրոնների թերի աշխատանքը հեղաշրջման փորձից հետո երկրում ռազմական հոսպիտալների՝ սովորական հիվանդանոցներին միացման հետևանքն է: