Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթերցվել է Թուրքիայի վերաբերյալ նոր զեկույցը
ՄիջազգայինԵվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթերցվել է Թուրքիայի վերաբերյալ նոր զեկույցը, այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին նշել է, որ, ցավոք, կառույցի բոլոր խմբակցությունները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ու դրանց ապագայի հետ կապված բավականին տարբեր մոտեցումներ ունեն:
«Եթե Թուրքիա-ԵՄ բանակցությունները վերջնական սառեցվեն, ապա կսառեցվեն նաև եվրաինտեգրմանը նախապատրաստվելու համար Թուրքիային հատկացվող դրամական միջոցները: Հարաբերությունների դադարեցման դեպքում Թուրքիա ուղարկված գումարները կտրամադրվեն տեղի հասարակական կազմակերպություններին», - նշել է Փիրրին:
Ըստ նրա՝ Եվրոպական հանձնաժողովն ու խորհուրդը տարօրինակ կերպով լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, մինչդեռ խորհրդարանը, ընդհանուր առմամբ, կայուն մոտեցում է դրսևորում:
2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը:
Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին: