ՌԴ դեսպանը կանչվել է Շվեդիայի ԱԳՆ՝ ինքնաթիռների հետ կապված միջադեպի մասին պարզաբանումներ տալու
International newsՇվեդիայի թագավորությունում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ-ն՝ երկուշաբթի Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում երկու երկրների ինքնաթիռների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ մասին ТАСС-ին հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է բացատրություններ տալու միջադեպի առնչությամբ, որի մասին այսօր հայտնում է ՊՆ-ն»,- բացատրել է ԱԳՆ ներկայացուցիչ Գունար Վրանգը:
Շվեդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական Սու-27 կործանիչը միջազգային օդային տարածքում թռիչքի ժամանակ մոտեցել է շվեդական հետախույզ ինքնաթիռի: Գերատեսչությունը նշել է, որ այս անգամ ռուսական օդաչուի գործողություններն այնպիսին են եղել, որ «դրանք կարելի է բնութագրել որպես «յուրահատուկ», այդ թվում՝ երկու ինքնաթիռների միջև հեռավորության պատճառով, որը չափազանց փոքր է եղել»: