Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Քասախ գյուղում նկատված սահնօձին
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 21-ին, ժամը 17:20-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: