Բունդեսթագը հաստատել է գերմանացի զինվորների հեռացումը թուրքական ռազմաբազայից
International newsՀունիսի 21-ին Գերմանիայի կառավարությունը հաստատել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից բունդեսվերի զինվորականների դուրսբերման մասին որոշումը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Բունդեսթագի «մեծ կոալիցիայի» կուսակցությունների ներկայացրած առաջարկին կողմ է քվեարկել 569 պատգամավորից 461-ը:
Գերմանացի զինվորականների հեռացման պատճառը Բունդեսթագի պատգամավորներին ռազմաբազա այցելելու Թուրքիայի կառավարության արգելքն է դարձել: Որպես պատճառաբանում տարբեր առիթներ են նշվել, այդ թվում և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Բունդեսթագի կողմից:
Պատճառներից մեկն էլ Բեռլինի կողմից Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի փախած թուրք զինվորականներին ապաստան տալն է: