Մակրոն․ Եվրոպական երկրները, որոնք չեն հարգում կանոնները, պետք է զգան քաղաքական հետեւանքները
ՄիջազգայինԵՄ այն երկրները, որոնք ծախսում են միության գումարները, բայց չեն հետեւում դրա սկզբունքներին, պետք է զգան քաղաքական հետեւանքները, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ արեւմտյան ու արեւելյան Եվրոպայի միջեւ եղել է լարվածություն, որը կապակցած էր աշխարհքաղաքական իրավիճակի, այլ ոչ թե հակամարտության հետ։ «Եվրոպական երկրները, որոնք չեն հարգում կանոնները, պետք է զգան դրա քաղաքական հետեւանքները»,- նշել է Մակրոնը՝ շեշտելով, որ ԵՄ-ն կթուլանա, եթե իր անդամներին թույլ տա խախտել կանոնները։
«Դա կրկնակի դավաճանություն է։ Նրանք որոշել են խախտել ԵՄ-ի սկզբունքները, մեջքով շրջվել դեպի Եվրոպա, ընդ որում ցինիկ են վերաբերվում Միությանը, որը նրանց գումար է տալիս, չեն հարգում դրա արժեքները»,- հայտնել է Մակրոնը։