Փհենյանը հնարավոր է համարում միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցումը
ՄիջազգայինՓհենյանը հնարավոր է համարում միջուկային ու հրթիռային փորձարկումների համար մորատորիում հայտարարելը։ Այս մասին հայտնել է Հնդկաստանում ԿԺԴՀ դեսպան Կե Չխուն Յոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, Հյուսիսային Կորեան որոշակի պայմաններում կարող է սկսել բանակցություններ՝ իր միջուկային ու հրթիռային փորձարկումների սառեցման մասին։ Նման պայմաններից մեկը, ըստ դիվանագետի, ԱՄՆ լայնածավալ զորավարժությունների ամբողջական դադարեցումն է։ «Որոշ ժամանակով կամ մշտական հիմքով՝ այդ դեպքում մենք ժամանակավորապես կանգ կառնենք։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես խաղաղ ճանապարհով լուծենք կորեական խնդիրը»,- հայտնել է նա հնդկական WION հեռուստաալիքի եթերում։
Դիվանագետը նաեւ հայտնել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին «ցանկացած ժամանակ, սակայն առանց որեւէ նախապայմանների»։