Brent ապրանքանիշի նավթի գինը 2016-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է 45 դոլարից
ՄիջազգայինԼոնդոնյան ICE բորսայում անցկացված աճուրդի տվյալներով` հյուսիսծովյան Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.33 տոկոսով` կազմելով 44.95 տոկոս` մեկ բարելի դիմաց:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով աճուրդի տվյալները: Ինչպես նշվում է, վերջին անգամ Brent ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը 45 դոլարից նվազել է 2016-ի նոյեմբերի 15-ին:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի արժեքը նյույորքյան առևտրային բորսայում նվազել է 2.07 տոկոսով` կազմելով 42.61 դոլար` մեկ բարելի դիմաց: