Թուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
ՄիջազգայինԹուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Մեծ քանակությամբ տանկերը տեղափոխվել են Սիրիայի Աֆրին շրջանի հետ սահմանակից թուրքական Քիլիս նահանգ: Ի դեպ՝ սիրիական Աֆրինը ներկայում գտնվում է քրդական ուժերի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում