Երևանում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին, Opel-ն էլ բախվել է ծառին. ֆուտբոլիստի որդին ու ընկերը դեպքի վայրում «տունտունիկ էին խաղում», կա վիրավոր
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցնեը՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։
Շարունակությունը՝ այստեղ: