«Նուբարաշեն» ՔԿ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր
ՀասարակությունՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ վերջինիս ջինսե տաբատի ներսի կողմի ձախ հատվածից հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն: