ԱՄՆ-ում անոմալ շոգի պատճառով չորս մարդ է մահացել
ՀասարակությունԱՄՆ-ի հարավ-արեւելքում անոմալ շոգի պատճառով չորս մարդ է մահացել, հաղորդում է Reuters-ը։
Երկու մարդ մահացել է Քալիֆորնիա նահանգում՝ 72-ամյա տղամարդն ու 87-ամյա կինը։ Երկուսն էլ մահացել են երկուշաբթի, Սան Խոսե քաղաքում։
Եւս երկու մարդ մահացել է Նյու Մեքսիկոյում։ Նախնական տվյալներով՝ 57-ամյա եւ 21-ամյա երկու տղամարդիկ չեն դիմացել տապին, երբ հեծանվով զբոսնել են Carlsbad Caverns ազգային պարկում։