Վրաերթեր Երեւանում եւ Արմավիրում. տուժել են 3 կանայք, մեկն անչափահաս
ОбществоՀունիսի 21-ին, ժամը 8.30-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 34 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 12.30-ին, Արմավիր քաղաքի հրապարակի տարածքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն: