Իմ ու տղայիս առաջին հանդիպումից հետո հասկացա, որ բախտավոր մարդ եմ ու շնորհակալ եմ Աստծուն. Թինա Քեյը որդի է ունեցել. լուսանկարներ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ակրոբատ, երգչուհի Թինա Քեյի հղիության մասին առաջինը հայտնել է Life.panorama.am-ը, եւ ահա Մոսկվայում բալիկի լույս աշխարհ գալու բարի լուրը եւս երջանիկ մայրիկը առաջինը վստահեց Life.panorama.am-ին:
Մեզ հետ զրույցում Թինան պատմեց, որ երեխան ծնվել է մի փոքր ուշացմամբ.
«Բժիշիկներն ինձ ասել էին, որ պետք է մինչեւ հունիսի 8-ը ծնվի փոքրիկս, բայց նա ծնվեց տասն օր ուշացմամբ՝ հունիս 18-ին: Հղիության 42 շաբաթում էի, ու արդեն անհանգստանում էի, կատակելով անգամ ասում էի, թե փղիկ եմ ունենալու: Ի վերջո բժիշկները որոշեցին միջամտել, բայց երկու ժամ էր մնացել, երբ պետք է կեսարյան հատմամբ բալիկիս ունենայի, ու սկսեցի խոսել նրա հետ, խնդրեցի, որ լույս աշխարհ գա եւ մայրիկին պաշտպանի, ու կարծես հրաշքի նման սկսվեցին բնական ցավերն ու իմ հրաշքը լույս աշխարհ եկավ: Ի դեպ՝ պետք է ասեմ, որ անչափ գոհ եմ այստեղի բժիշկներից: Ճիշտ է՝ նրանց մոտ շատ խիստ է վերահսկողությունը, երբեք թույլ չեն տալիս տեսակցել մայրիկին ու բալիկին, բայց խնամքն ու ուշադրությունը կատարյալ է»,- պատմեց Թինան:
Շարունակությունը՝ այստեղ: