ԿԺԴՀ-ն նոր հրթիռային շարժիչի փորձարկումներ Է կատարել. Fox
ՄիջազգայինՓենյանը նոր հրթիռային շարժիչի հերթական փորձարկումներն Է կատարել, որը կարող Է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին հայտնել Է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ փորձարկումը կայացել Է հունիսի 21-ին: Մինչ այդ Փենյանը համանման գործողություններ Էր իրականացրել այս տարվա մարտին: Fox News-ը նշում Է, որ ԱՄՆ-ը նաեւ ակտիվության աճ Է արձանագրել այն օբյեկտում, որտեղ ԿԺԴՀ-ն ավելի վաղ միջուկային փորձարկումներ Էր կատարում: «Այնտեղ ավելի շատ մարդիկ եւ ավտոմեքենաներ են եղել, բայց ոչ ոք չգիտե, թե դա ինչ Է նշանակում»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը աղբյուրներից մեկի խոսքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: