Հանրապետականները Սենատում ներկայացրեցին առողջապահության բարեփոխման նախագիծը
ՄիջազգայինՀանրապետական սենատորները Սենատում ներկայացրել են առողջապահության համակարգի բարենորոգման լրամշակված նախագիծը, որը, նրանց մտահղացմամբ, պետք Է փոխարինելու գա Obamacare ապահովագրական համակարգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մայիսի 4-ին առողջապահության մասին օրինագծին հավանություն Է տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Obamacare ծրագրի «չեղարկումը եւ փոխարինումը» նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն Է:
Նոր նախագծի ճակատագիրն արդեն կասկածի տակ Է դրված. չորս հանրապետականներ, ներառյալ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, Քենտուկիից սենատոր Ռենդ Փոլը, հայտարարել են, որ պատրաստ չեն այն պաշտպանել Սենատում կայանալիք քվեարկության ժամանակ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հանդես Է եկել իր գլխավոր քաղաքական ժառանգության՝ Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի պաշտպանությամբ: «Սենատի՝ այսօր հրապարակված օրինագիծը հարստությունների ամենազանգվածային վերաբաշխումն Է հօգուտ Ամերիկայի ամենաունեւոր մարդկանց՝ միջին դասի եւ աղքատ ընտանիքների հաշվին: Այն վիթխարի հարկային զիջողություններ Է խոստանում հարուստներին, ինչպես նաեւ դեղագործական եւ ապահովագրական ընկերություններին՝ մնացած բոլորի համար բժշկական սպասարկման կրճատման հաշվին»: