Վենեսուելայում զինծառայողները ցուցարարի են գնդակահարել
ՄիջազգայինՎենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը հասել է 76-ի։ Նախօրեին զինծառայողները գնդակահարել են եւս մեկ ցուցարարի՝ պնդելով, թե նա պատրաստվում է հարձակվել ռազմաբազայի վրա։
Reuters-ը հաղորդում է, որ առնվազն երկու զինծառայող կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Վերջինները սկսել են քարեր նետել ռազմաբազայի ուղղությամբ։ Սպանվածից բացի, առնվազն երկու մարդ վիրավորվել է։
Արդեն մի քանի ամիս է, Վենեսուելայում տասնյակ հազարավոր մարդիկ ակցիաներ են իրականացնում ընդդեմ ընդդիմության անդամների ձերբակալությունների, պարենի պակասի եւ Սահմանադրությունը փոխելու նախագահի ծրագրերի։