Կանադացի դիպուկահարը 3 կմ 540 մետր ռեկորդային հեռավորությունից ոչնչացրել Է ԻՊ-ի զինյալին
ՄիջազգայինԿանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել Է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից: Հունիսի 22-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս տեղեկատվությունը հավաստել են Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունում, բայց այլ մանրամասնություններ չեն հայտնել: Այդ կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում Էր Քրեյգ Հարիսոնին, որը 2009 թվականին Աֆղանստանում զինյալին ոչնչացրել Է 2 կիլոմետր 475 մետր հեռավորությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/34/ 11.19 դիպուկահար, ԻՊ-ի զինյալ, ոչնչացում, հեռավորություն, ռեկորդ