ՄԻԵԴ-ն ընթացք է տվել ադրբեջանցի քաղբանտարկյալների բողոքին
ՄիջազգայինՄարդու իրավունքների եվրոպական դատարանը ի կատարում կընդունի ադրբեջանցի քաղբանտարկյալների՝ ակտիվիստներ Գիաս Իբրահիմովի եւ Բայրամ Մամեդովի եւս մեկ բողոք։
Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել են անցյալ տարվա մայիսի 10-ին եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Իրական պատճառը Հեյդար Ալիեւի հուշարձանին պատկերված քաղաքական գրաֆիտին է՝ «Շնորհավոր ստրուկների տոնը» եւ «Համակարգ, հեռացիր» մակագրությամբ։
Contact.az-ը հաղորդում է, որ բողոքը կապված է ակտիվիստների բնակարաններում խուզարկության եւ ապօրինի առգրավումների հետ։ Դատապարտյալների փաստաբանները նշել են, որ նման բողոքով նրանք դիմել են երկրի ներսում առկա դատարաններին, սակայն դիմումները մերժվել են։
Բողոքում նշվում է, խուզարկության եւ առգրավումների հետ կապված տեղի դատարանների որոշումները խախտել են Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածներով նախատեսված երիտասարդ ակտիվիստների իրավունքները։ Հայցվորները դատարանին խնդրում են ճանաչել այդ հոդվածների խախտումը եւ ապահովել փոխհատուցում ստանալը։