Երեւան-Երասխավան ճանապարհի նույն հատվածում երկու վթար է գրանցվել. կան վիրավորներ (ֆոտո)
ՀասարակությունԱրարատի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթարներ են տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 34 CՍ 327 համարանիշի եւ ВАЗ 2107 մակնիշի 34 TD 079 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Մինչ տեղում ՃՈ հետաքննիչը նյութեր էր նախապատրաստում եւ դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, «ՎԱԶ 2102» մակնիշի 27 ԼՍ 628 համարանիշի ավտոմեքենան բախվել է իր առջեւով ընթացող «ԶԻԼ» մակնիշի 01 ՍՕ 408 համարանիշի ավտոմեքենային։ Նշված վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվում եւս 2 հոգի։