Ավստրալիան երկու հետախույզ ինքնաթիռ Ֆիլիպիններ կուղարկի
ՄիջազգայինԱվստրալիան երկու հետախույզ ինքնաթիռ Ֆիլիպիններ կուղարկի՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար, որոնք շուրջ երկու ամիս է պաշարել են Մարավի քաղաքը։ Ավստրալական ինքնաթիռները ֆիլիպինցի զինծառայողներին օդից հետախուզական տվյալներ կտրամադրեն, փոխանցում է Reuters-ը։
Ֆիլիպինների բանակի ներկայացուցիչ Գիլբերթ Գափայը նշել է, որ ինքնաթիռները կօգնեն Մինդանաո կղզում ահաբեկչության դեմ պայքարում, որտեղ տասնամյակներ շարունակ բարգավաճել են անջատողականները, ծովահեններն ու հացախմբերը։