Կոալիցիան տվյալներ չունի ԻՊ-ի պարագլխի ճակատագրի մասին. Պենտագոն
ՄիջազգայինԻնչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը, որը Բաղդադից հեռուստակամրջի միջոցով ճեպազրույց է վարել:
«Մենք որևէ հստակ ապացույց չունենք նրան կենդանի կամ մեռած լինելու վերաբերյալ: Մենք գիտենք, որ եթե նա նույնիսկ ողջ է, չի կարող ազդեցություն ունենա; Ռաքքայում և Մոսուլում տեղի ունեցող իրադարձություններին: Ընդհանուր առմամբ, ԻՊ-ը որպես խալիֆայություն կործանվում է», -ասել է Դիլոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 28-ին իրականացված ավիահարվածի հետևանքով ալ-Բաղդադիի հնարավոր մահվան մասին: