Թուրքիայում ավելի քան 10 մլն մարդ ապրում է սոցիալական նպաստի հաշվին
ՄիջազգայինԹուրքիայում ավելի քան 10 մլն մարդ ապրում է սոցիալական նպաստի հաշվին, այս մասին հայտնում է թուրքական egedebirgun.com կայքը՝ հղում անելով երկրի ընտանեկան հարցերի նախարարության տրամադրած տվյալներին:
Ըստ նախարարության՝ Թուրքիայի 10 մլն 610 հազ. 928 քաղաքացի գոյատևում է տրամադրվող սոցիալական օգնությամբ և չունի մշտական եկամուտ:
Քաղաքացիներին տրամադրվող տարեկան օգնությունն ընդհանուր առմամբ կազմել է 32 մլրդ 7 մլն 123 հազ. թուրքական լիրա:
Սոցիալական օգնությունից ամենաշատն օգտվել են Ուրֆայի, Դիարբեքիրի բնակիչները, իսկ ամենաքիչը՝ Բայբուրդում, Բիլեջիքում և Քարաբյուքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում գործազրկության տոկոսը հասել է 12-ի և գրանցել վերջին տարիների համար ռեկորդային ցուցանիշ: