Մերկ քնելու 5 գլխավոր պատճառ (Photo, video)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Առողջ քունը լիարժեք կյանքի գրավական է: Սակայն հաճախ չենք կարողանում հանգիստ քնել:
Սրա պատճառները տարբեր են՝ ներքնակի կոշտություն, բարձի բարձրություն, գիշերազգեստ, ավելի շուտ՝ դրա առկայությունը:
Ներկայացնում ենք առանց հագուստի քնելու 5 գլխավոր պատճառ:
1. Կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը
Երբ մենք մերկ ենք քնում, մարմնի ջերմաստիճանն ավելի բնականորեն է կարգավորվում: Մարմնի ջերմաստիճանի ավելորդ բարձրացումն անհանգիստ քնի պատճառներից է:
2. Քնի հորմոն է արտադրվում
Ըստ գիտնականների՝ առանց հագուստի քնելը բարձրացնում է քնի հորմոնի՝ մելատոնինի մակարդակը: Օրգանիզմում այդ հորմոնի առողջ հավասարակշռությունը ամուր քնի և առավոտյան լավ տրամադրության գրավական է:
3. Ամրացնում է հարաբերությունները
Առանց հագուստի քնելը դրականորեն է ազդում զուգընկերների հարաբերությունների վրա՝ դրանք դարձնում է ավելի անկաշկանդ, բնական:
4. Սթրեսի հորմոնի հավասարակշռություն
Կորտիզոլը՝ սթրեսի հորմոնը, ազդում է օրգանիզմում տեղի ունեցող շատ գործընթացների վրա: Եթե ծածկոցի տակ չափազանց տաք է, կորտիզոլի մակարդակն ավելանում է: Հաջորդ օրը անսովոր ուժեղ քաղց կզգաք, կնյարդայնանաք, ձեզ անհարմար կզգաք: Մերկ քնելու դեպքում սրա հավանականությունը նվազում է:
5. Կյանքը՝ տոնուսի մեջ
Մերկ քնելը դրականորեն է ազդում նաև արյան շրջանառության վրա: Դա կօգնի քունն ավելի առողջ դարձնել, կլավացնի ընդհանուր ինքնազգացողությունը: