Նա անփոխարինելի մարդ ու արվեստագետ էր. Ռ. Բաբայանի հիշողությունները` Ռուբեն Գևորգյանցի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Երեկ` հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը (Կեւորկով):
Ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ Ռուբեն Գեւորգյանցի մահը մեծ կորուստ էր հայկական կինոարվեստի համար:
Երեւանի Տիկնիկյաին թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ Ռուբեն Բաբայանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր ցավակցությունը հայտնեց Ռուբեն Գեւորգյանցի հարզատներին եւ առհասարակ ողջ հայությանը:
«Ռուբեն Գեւորգյանցին վաղուց եմ ճանաչում, նրա հետ անձնական շատ լավ հարաբերություններ ունեիք: Նա փայլուն անձնավորություն էր եւ իր մտահորիզոնով, եւ կազմակերպչական ջիղով, եւ իր վերաբերումքով մարդկանց հանդեպ: Իր ղեկավարած միության անդամների հանդեպ նա շատ սրտացավ ու ուշադիր էր, սա փաստում եմ, քանի որ այդ ոլորտում աշխատել են մայրս, քույրս եւ քրոջս ամուսինը: Ռուբեն Գեւորգյանցի մահը մեծ կորուստ էր, որովհետեւ նա իր հետ տարավ նաեւ որոշակի աշխարհ: Նա անփոխարինելի մարդ ու արվեստագետ էր: Իհարկե, նրա փոխարեն ուրիշ մարդիկ կգան, ուրիշ ֆիլմեր կնկարահանվեն, ուրիշները կղեկավարեն իր միությունը, բայց այն խարիզման, որ ուներ Ռուբեն Գեւորգյանցը, այլեւս չի լինի: Նա տիեզերական աշխարհի մարդ էր` յուրաքանչյուր պարագայում հայ մնալու կարողությամբ»,- նշեց Ռ. Բաբայանը:
Շարունակությունը՝ այստեղ: