Իրանցի հայրեր ու դուստրեր, որոնց լուսանկարները կոտրում են բոլոր կարծրատիպերը (ֆոտո)
LifestyleԻրանցի լուսանկարչուհի Նաֆիսե Մոթլաքն այցելում է Իրանում բնակվող ընտանիքներին և լուսանկարում երիտասարդ կանանց և նրանց հայրերին: Վերջերս նա իրականացրել է «Իրանցի հայրեր ու դուստրեր» խորագրով ուշագրավ ֆոտոշարք:
Հեղինակը bigpicture.ru կայքին հայտնել է, որ իր մոտ նման ֆոտոշարք հավաքելու գաղափարն առաջացել է, երբ հայրը հիվանդացել ու կոմայի մեջ է ընկել: Այնուհետև նա առողջացել է, և նրանք ավելի են մտերմացել: Այսպիսով լուսանկարչուհին որոշել է հայր-դուստր կապի թեմայով ինքնատիպ ֆոտոշարք անել:
Մոթլաքը լուսանկարելուց առաջ անձամբ է գնացել և ծանոթացել հերոսների հետ։
Լուսանկարների հերոսները մեծամասամբ պատկանում են տարբեր խավերի ու մշակույթների:
Նախագիծն իրականում ապացուցում է, թե որքան տարբեր ենք մենք բոլորս, որն էլ օգնում է մեզ ազատվել բազմաթիվ վախերից և նախապաշարմունքներից։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: