Քիմ Քարդաշյանն աճուրդով ձեռք է բերել Ջեքի Քենեդիի Cartier ոսկյա ժամացույցը (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Ոսկյա Cartier ժամացույցը, որը ժամանակին պատկանել է ԱՄՆ առաջին տիկին Ջեքի Քենեդիին, այժմ արդեն պականում է Քիմ Քարդաշյան Ուեսթին։
Ժամացույցը Նյու Յորքում վաճառքի էր հանել Christie's աճուրդի տունը չորեքշաբթի օրը։ TMZ-ն բացահայտել է, որ անանուն գնորդը եղել է Քիմ Քարդաշյանը։
Christie's-ը ժամացույցը գնահատել էր 120 հազար դոլար, սակայն Քարդաշյանն այս գանձի համար վճարել է 379,500 դոլար։
Աղբյուրը հայտնում է, որ Քիմը պատրաստվում է կրել այս ժամացույցը, որը հարմար է նրա ներկայիս պարզեցված ոճի հետ։
Այս ժամացույցը Ջեքի Քենեդիին նվիրել էին 1963թ․-ին։