Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը
ՄիջազգայինԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ստորագրել է Սաուդյան Արաբիայի հետ սահմանների փոփոխության մասին փաստաթուղթը, որի համաձայն` Սաուդյան թագավորության վերահսկողության տակ են անցնում Կարմիր ծովի երկու կղզին:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, խոսքը Տիրան և Սանաֆիր անմարդաբնակ կղզիների մասին է:
Նշվում է, որ այս համաձայնագիրը բողոքների ալիք է բարձրացրել Եգիպտոսի կառավարության քննադատների և երկրի բնակիչների շրջանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին որոշում