Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել
ՄիջազգայինԻրաքյան ուժերը շաբաթ ճանապարհ են բացել Մոսուլի Հին քաղաք թաղամասից հեռացող հարյուրավոր քաղաքացիների համար:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, իրաքյան ուժերը պայքարում են Մոսուլի այդ թաղամասը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրելու համար, որը քաղաքում նրանք վերջին հենակետն է:
Ամերիկյան ուժերի կողմից վերապատրաստված իրաքցի զինվորականները փորձում են փակուղու մեջ գցել ջիհադականներին:
Հին թաղամասը գրոհայիններից ազատելուն ուղղված պայքարն ընթանում է ԱՄՆ-ի ավիացիոն աջակցությամբ: