Փհենյանը Սեուլին առանց նախապայմանների երկխոսություն սկսելու կոչ է անում
ՄիջազգայինՓհենյանը Սեուլին երկխոսության կոչ է անում՝ առանց հրթիռային եւ միջուկային ծրագրերը դադարեցնելու շուրջ նախապայմանի: Սինհուայի հաղորդմամբ՝ նման ուղերձ է հղել Հյուսիսային Կորեայի ազգային հաշտեցման խորհուրդը:
Միաժամանակ, Փհենյանը Սեուլից պահանջում է հանուն «ազգային հաշտեցման» հրաժարվել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց, դադարեցնել ներկորեական հարցերի շուրջ համագործակցությունն այլ պետությունների հետ, մերժել Փհենյանի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներից եւ ազատ արձակել հարավկորեական հատուկ ծառայությունների կողմից իբր առեւանգված Հյուսիսային Կորեայի մի քանի քաղաքացիներին: