Մոսուլում հզոր պայթյուն է որոտացել
ՄիջազգայինԻրաքի Մոսուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 12 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Փրեսը»։
Պայթյունը որոտացել է Մաշահդ թաղամասում։ Մահապարտը պայթեցրել է իրեն փախստականների ամբողխի մեջ, որը փորձում էր լքել պաշարված քաղաքը։ Զինվորական բժիշկների տվյալներով, տուժածների շարքում կանայք եւ երեխաներ կան։