Հունիսի 25-ը Նավաստիների օրն է
ՀասարակությունՀունիսի 25-ը նշվում է որպես Նավաստիների օր (Day of the Seafarer): Այն տոնելու որոշումը կայացվել է 2010 թվականին: ՄԱԿ-ում ներառված Միջազգային ծովային կազմակերպության անդամ պետությունները Միլանի համաժողովում №19 բանաձեւն են ընդունել, որն էլ մասնագիտական այս տոնը հիմնելու հիմք է հանդիսացել: Այս մասին գրում է Calend-ը:
Բանաձեւում նշվում է, որ նավաստիների համար հատուկ օր սահմանելը կարեւոր է, քանի որ նրանք մեծ ներդրում ունեն միջազգային առեւտրի, տնտեսության եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության զարգացման գործում: