Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ
ՄիջազգայինԻսրայելի Պաշտպանության բանակը ավիահարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է Haaretz պարբերականը, իսրայելական հարվածները տեղի են ունեցել ի պատասխան Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում ավելի վաղ նետված արկերին: Իսրայելում այդ միջադեպը երկրի ինքնիշխանության խախտում են անվանել:
«Իսրայելի բանակը թույլ չի տա նույնիսկ փորձել վնասել Իսրայելի ինքնիշխանությանն ու բնակիչներին, և պատասխանատվությունը դնում է Սիրիայի վրա», -ասվում է իսրայելցի զինվորականների հաղորդագրության մեջ: