Չինաստանում մահապատժի են ենթարկվել թմրադեղերի երեք վաճառականներ
ՄիջազգայինԵրեք հանցագործների, որոնք ավելի վաղ մեղավոր են ճանաչվել թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ, մահապատժի են ենթարկվել Չինաստանում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ոստիկանությունը թմրադիլերներին ձերբակալել էր 2013-ին, 2014-ին։ Իրավապահները 2013-ում գտել էին 10 կգ մետաֆետամին մահապատժի ենթարկվածներից մեկի մեքենայում, որը մտադիր էր թմրադեղերը Գուանչժոու փոխադրել։ Ոստիկանությունը երկրորդ հանցագործին ձերբակալել է այն բանից հետո, երբ նրա կողմից վարձակալած բնակարանում գտել է 23 կգ թմրադեղ՝ բյուրեղյա մետամֆետամինի փոշուց բաղկացած։
Երրորդը ձերբակալվել է 2014-ին Գուանչժոու արագընթաց մայրուղու վրա, երբ փորձել է կաշառել ոստիկանության աշխատակցին։ Նրա մեքենայում գտել են 7․5 կգ մետամֆետամին։
Մահապատիժը հաստատվել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարանի կողմից։
Դատավճիռը իրականացրել է հունիսի 22-ին։