Հայոց պատմություն առարկայից 20 միավոր է ստացել ընդամենը 35 դիմորդ, քիմիայից` 44
ՀասարակությունՀայտնի են հունիսի 20-ին, հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից անցկացված միասնական եւ ավարտական քննությունների արդյունքները: ԳԹԿ-ց հյատնեցին, որ հայոց պատմության քննությանը մասնակցել է 1167 դիմորդ: Միջին միավորը եղել է 12.18, անբավարար է ստացել դիմորդների 16.5 տոկոսը, իսկ առավելագույն 20 միավոր` 3 տոկոսը (35 դիմորդ):
Քիմիայի միասնական քննությանը մասնակցել է 958 դիմորդ. միջին միավորը եղել է 13, անբավարար է ստացել դիմորդների 16 տոկոսը, 20 միավոր` 4.2 տոկոս (44 դիմորդ):