Մաստինո նապոլետանոն աշխարհի ամենաանճոռնի շունն է ճանաչվել
SocietyՇների համաշխարհային մրցույթում Մարտա անունով նեապոլիտանյան մաստիֆը աշխարհի ամենաանճոռնի շունն է ճանաչվել, հայտնում է Associated Press-ը։
Շան տիրուհին՝ Շիրլի Զինդլերը, որպես մրցանակ 1500 դոլարի կտրոն է ստացել ու դեպի Նյու Յորք ուղեւորություն։
Երկրորդ տեղում Մո անունով 16-ամյա բրյուսելյան գրիֆոնն է։ Բրոնզե մեդալը չինական կատարազարդ շանն է բաժին հասել։
Ժյուրին ընտրել է հաղթողին՝ հիմք ընդունելով իր տպավորությունները եւ հանդիսատեսի արձագանքը։