Հրդեհ Իսպանիայում․ ավելի քան երկու հազար մարդ է տարհանվել
ՄիջազգայինԱվեի քան երկու հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով,որը բռնկվել էր Իսպանիայի Ուելվա նահանգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրդեհը, որը բռնկվել է Մոգեր համայնքում, տարածվել է զգալի տարածքի վրա, այդ թվում Դոնյանի արգելոցի։
Հրդեհի մարմանը մասնակցում են 19 ամֆիբիա- օդանավ ու ուղղաթիռ, տասնյակ հրշեջ հաշվարկներ։
Վերջին շաբաթում Պիրենեյան թերակղզու շրջանում շատ շոգ է, օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։ Մեկ շաբաթ առաջ Պորտուգալիայում հրդեհի հետեւանքով 64 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել։