Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին արևադարձային փոթորիկ է ձևավորվել
ՄիջազգայինՄեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին ձևավորվել է «Դորա» անունը ստացած արևադարձային փոթորիկը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փոթորիկն արձանագրվել է մեքսիկական Ակապուլկո քաղաքից մոտ 265 կմ հեռավորության վրա: Քամու առավելագույն արագությունը 65 կմ/ժամ է: Օդերևութաբանները չեն բացառում, որ երկուշաբթի օրը փոթորիկը կուժեղանա:
Սպասվում է, որ փոթորիկը կանցնի ափի երկայնքով և տեղատարափ անձրևներ կբերի տարածաշրջան: