Չինաստանում մահապատժի են ենթարկվել թմրադեղերի երեք վաճառականներ
International newsՉինաստանում մահապատժի են ենթարկվել երեք հանցագործների, որոնք մեղավոր են ճանաչվել թմրադեղերի ապօրինի շրջանառության մեջ:
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը, նրանք ձերբակալվել էին 2013-ին, 2014-ին։ Իրավապահները 2013-ում գտել էին 10 կգ մետաֆետամին մահապատժի ենթարկվածներից մեկի մեքենայում, որը մտադիր էր թմրադեղերը Գուանչժոու փոխադրել։
Նշվում է, որ երկրորդ անձին ոստիկանույունը ձերբակալել է այն բանից հետո, երբ նրա վարձակալած բնակարանում գտել է 23 կգ թմրադեղ՝ բյուրեղյա մետամֆետամինի փոշուց բաղկացած։
Երրորդը ձերբակալվել է 2014-ին Գուանչժոու արագընթաց մայրուղու վրա, երբ փորձել է կաշառել ոստիկանության աշխատակցին։ Նրա մեքենայում գտել են 7․5 կգ մետամֆետամին։
Նրանց մահապատժի որոշումը հաստատել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարան։ Դատավճիռը իրականացրել է հունիսի 22-ին։