ABBA-ն տարիներ առաջ և հիմա․ ինչպես են փոխվել 70-ականների կուռքերը
Lifestylelife.tert.am-ը գրում է.
70-ականներին երաժշտությունը նոր շունչ էր ստացել, քանի որ հայտնվել էր ABBA խումբը և փոխել երաժշտության մասին բոլոր պատկերացումները։ Շվեդական խումբը դարձել էր 70-ականների ամենաճանաչվածն ու պահանջվածը։ Խմբի չորս անդամները երիտասարդների կուռքն էին դարձել, իսկ նրանց երգերը բոլորն անգիր գիտեին։
Interesnoznat-ը գրում է, որ ABBA-ն երբեք պաշտոնապես չի հայտարարել խմբի փակման մասին, սակայն համարվում է, որ խումբը 1982-ին դադարեցրել է գործունեությունը։ Տարիների ընթացքում խմբի անդամներն անճանաչելիորեն փոխվել են։ Այժմ խմբի նախկին անդամներն այնքան էլ հաճախ չեն հանդիպում, այդ պատճառով էլ նրանց ամեն հանդիպումը երկրպագուների համար իրական տոնի է վերածվում։
Խումբը՝ ծաղկման շրջանում
Ահա, թե այժմ ինչ տեսք ունեն ABBA-ի անդամները․
Անի-Ֆրիդ Լինգստադ․ 71 տարեկան
Բյորն Ուլվեուս, 72 տարեկան
Բենի Անդերսոն, 70 տարեկան
Ագնետա Ֆելթսկոգ, 67 տարեկան
Խմբի անդամները 2016 թվականին