Գերմանիայի սոցիալ դեմոկրատները պահանջում են «բոլորի զույգերի համար ամուսնության» հավասար պայմաններ ապահովել
ՄիջազգայինԳերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որպես ընտրություններից հետո Բունդեսթագում իշխող կոալիցիա ստեղծելու պայման, պահանջում է բոլոր զույգերի՝ այդ թվում նույնասեռականների համար ամուսնության հավասար հնարավորություններ ապահովել, հայտնում է DW-ն։
«Ես չեմ ստորագրի կոալիցիոն համաձայնագիրը, եթե այն չնախատեսի «ամուսնություն բոլորի համար»,- հայտնել է սոցիալ դեմոկրատների ղեկավար Մարտին Շուլցը Դորթմունդում կուսակցական արտահերթ համագումարի ժամանակ։ Նրա կարծիքով, ընտանիքը «հայր- մայր- երեխա»-ն չեն, այլ զուգընկերների փոխադարձ պատասխանատվությունը։
Մեկ շաբաթ առաջ «կանաչները» նույնպես իրենց նախընտրական ծրագրում նման պահանջ են ամրագրել, որպես իշխող կոալիցիա մտնելու պայման։ Գերմանիայում նույն տեսակետն ունեն Ազատ դեմոկրատական կուսակցությունն ու Ձախ կուսակցությունը։ Կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա դեմոկրատական/Քրիստոնյա-սոցիալական միությունը այս թեմայով դեռ չի արտահայտվել։