Թուրքիայում տղամարդը մտել է մզկիթ եւ սկսել դանակահարել նամազ անողներին
ՄիջազգայինՍտամբուլի Փենթդիկի շրջանում O. Բ․ անունով տղամարդը կեսօրվա նամազի ժամանակ մտել է մզկիթ ու սկսել դանակահել նամազ անողներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օ․Բ․-ն մզկիթում հասցրել է 3 մարդու դանակահարել, որից հետո նրան ձերբակալել են։
Ոստիկանությունում Օ․Բ․-ի հարազատները հայտնել են, թե նա հոգեկան խանգարումներ ունի։