Վարչապետի երեք րոպեանոց այցը ԱԺ
ՔաղաքականԱյսօր ՀՀ ԱԺ-ում քննարկման է դրվել «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով մոտ 3 րոպե նախաբան ներկայացնելուց հետո հեռացավ: Վարչապետը մատնանշեց հաշվետվության ուղղությունները եւ ասաց, որ արձանագրված արդյունքները կներկայացնի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Ասեմ, որ կառավարությունը հետեւողական աշխատում է ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Դա ենթադրում է, որ կատարողականները պետք է ներկայացվեն աստիճանաբար` արդյունքային ցուցանիշներին ավելի մեծ շեշտադրումներ դնելով: Այլ կերպ ասած` պետք է ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսել, այլ ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների ծախսումից»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով` տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016 թվականից սկսվել եւ մինչ օրս շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտահայտությունները գտել են վերջերս հավանության արժանացած կառավարության ծրագրում, եւ առաջիկայում բարձրացվելու է նաեւ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հայկական բյուջեի նախագիծը: