ԻՊ-ի հաքերները կոտրել են Օհայոյի նահանգապետի եւ նահանգային իշխանության կայքերը
Международные новостиԱմերիկյան Օհայո նահանգի կառավարության կայքերը հաքերային հարձակման են ենթարկվել: Դրանցում ԻՊ ծայրահեղական խմբավորմանը սատարող հաղորդագրություններ են հայտնվել:
Ըստ BBC-ի՝ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկի կայքում անգլերեն տեքստ է հրապարակվել, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատվության է ենթարկվելու «մահմեդական երկրներում թափված յուրաքանչյուր արյան կաթիլի համար»: Իսկ նահանգապետի կայք այցելելիս աղոթքի կոչ անող արաբերեն ձայնագրւթյուն է հնչել:
Նահանգապետի աշխատակազմում գրեթե անմիջապես հայտնել են, որ տեղյակ են հաքերային հարձակման մասին: