Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


Անհաջողակների շքերթ

Վերլուծական

Lraber.info-ն գրում է.

Երեկ տեղի էր ունեցել Ժառանգություն կուսակցության 11-րդ համագումարը: Համագումարին ներկա էին գտնվել նաև Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը:

Համագումարից, իսկապես, ոչինչ սպասել չէր կարելի: Համագումարի ներկաներից կազմված ՕՐՕ դաշինքը ձախողեց պառլամենտական ընտրությունները, մինչ այդ խոստացած հետընտրական զարգացումների ժամանակ էլ չզարթնեց խորը քնից: 

Հիմա նորից ակտիվացել են ու ազգափրկիչ ելույթներ են ունենում, բնականաբար համեմված այնպիսի հուզառատ ու դեմքի լուրջ արտահայտությամբ արվող մտքերով, որ չգիտես, ինչպես վերաբերվես այս ամենին:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է 4-րդ հանրապետությունը բերելու մասին: Մարդ ով ոչ միայն 3-րդ հանրապետության ընթացքում պաշտոններ է զբաղեցրել, այլևս մի քանի տարի շարունակ եղել է այդ հանրապետության ընդդիմադիր գործընթացների կարևոր սուբյեկտներից մեկը: Լավ, ընդունենք, պետական կառավարման մեջ, Հովհաննիսյանի ղեկավարները անհաջող են ստացվել ու Հովհաննիսյանին չեն թողել իրացնել իր հայրենանվեր նպատակները: Բայց հանրությունն էլ հո 2007-2012 թթ վստահում էր Ժառանգությանը, 2013-ին էլ վստահում էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ենթադրենք փոխեցինք հանրապետությունն ու պատերի տակ գնդակահարեցինք ողջ պետական ադմինիստրացիան, բա հանրության հետ ինչ ենք անելու: Պարոն Հովհաննիսյանը, իրենց ձայն տված ու փողոց դուրս էկած հանրության հետ ոչինչ չարեց, փոշիացրեց կուտակված էներգիան, ու դա շարունակեց ավելի համառորեն անել հաջորդ տարիներին ՝ դառնալով քաղաքական անմեղսունակության սիմվոլ:

Սեյրան Օհանյանի կարիերան ընդհանրապես դասավորվեց շատ հետաքրքիր: Նրա ՝իշխանությունից հեռանալ կամ հեռացվելը, ամբիցիաների չհավասարակշռված չափաբաժինն ու այլ հանգամանքներ, նրան դարձրին դիսիդենտ գեներալ: Օհանյանին մի պահ թվաց, թե նա Թուրքիայում է, որտեղ քաղաքական ճգնաժամերը հանգուցալուծվում են ռազմական էլիտայի ընդվզմամբ: Օհանյանն ուղղակի չհաշվեց, որ Հայաստանում չկա ռազմական էլիտա, ընդհանրապես էլիտա չկա: Նրա պատկերացրած էլիտան լինլու էր համակարգից հեռացած կամ նեղացած սպաներին իր շուրջը հավաքելը: Բայց այն, որ որևէ սպայի չի հաջողվել դառնալ ասենք զորամասի հրամանատարի տեղակալ, նրան չի դարձնում էլիտայի մաս, ինչպես որ Ծռերի դեպքում ՝ գեներալ չդարձած ֆիդայինը դեռևս չի դառնում հեղափոխության ու փոփոխությունների առաջամարտիկ: Քաղաքական ինքնությունը չի կարող որոշվել ճակատագրի կամ բախտի արդյունքում:

Այսքանից հետո, ձախողելով հնարավոր բոլոր գործընթացները քաղաքական ասպարեզում, մարդիկ հավաքվում և լուրջ-լուրջ մտքեր են արտահայտում, երկիր փոխում, իշխանափոխություն անում: Իրենց գործն է, լավ են անում: Բայց կարո՞ղ էին չէ, դա անել ասենք փակ տարածքում, առանց տեսախցիկների ու մամուլի: Եթե կան տեսախցիկներ, ուրեմն խոսքն ուղղված է հանրությանը:Եթե հանրությանը նմանատիպ խոսք ես ուղղում, ուրեմն կամ դու իսկապես չես պատկերացնում այն իրավիճակի անհուսությունը, որում գտնվում ես, կամ էլ հանրությանն ես գժի տեղ դրել: Կամ էլ երևի կա ինչ-որ չհայտարարվող պատճառ, որ Սասնա ծռերի քաղաքական համակրանքի այդ մարգինալ ակումբը առաջին հայացքից անառիթ որոշեց ակտիվանալ: 

Րաֆֆի Օհանյան

 

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»